Լատվիայի քաղաքացուն 4 տարի ազատազրկում է սպառնում սոցցանցում հոմոֆոբ գրառման համար

Լատվիայի ոստիկանությունը դատախազություն է փոխանցել 35-ամյա քաղաքացու դեմ նախապատրաստված գործի նյութերը. տղամարդը Facebook սոցիալական ցանցում հոմոֆոբ մեկնաբանություն է թողել, որում կոչ է արել նույնասեռականների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, գրում է «Դելֆի»-ն: 

Կասկածյալը խոստովանել է, որ հոմոֆոբ մեկնաբանություն է գրել ԼԳԲՏԻ մարդկանց հանդեպ իր ունեցած ատելության պատճառով:

Նման գործողությունների համար Լատվիայի օրենսդրությունը նախատեսում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով, հարկադիր աշխատանքներ կամ մեծ տուգանք:

Հատկանշական է, որ Հայաստանում սոցիալական ցանցերում ատելության կոչերի տարածման դեպքերում ոստիկանությունը որպես կանոն որևէ գործողություն չի ձեռնարկում: