ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չափազանց կարևոր են. Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չափազանց կարևոր են. ԼԳԲՏԻ համայնքը մի մասն է բոլոր փոքրամասնությունների, որոնք ենթարկվում են կամ կարող են ենթարկվել խտրականության բոլոր երկրներում, և Հայաստանը նույնպես բացառություն չէ: Այդ մասին, պատասխանելով LGBTnews-ի հարցին՝ ընդունելի՞ է արդյոք ունենալ հակախտրական օրինագիծ, որտեղ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության արգելքը հիշատակված չի լինի, ասաց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

«Ես օրինագծի վերջին նախագծին ծանոթ չեմ, բայց որպես Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար՝ միանշանակ կարող եմ ասել, որ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները չափազանց կարևոր են. ԼԳԲՏԻ համայնքը մասն է բոլոր փոքրամասնությունների, որոնք ենթարկվում են կամ կարող են ենթարկվել խտրականության բոլոր երկրներում, և Հայաստանը նույնպես բացառություն չէ:

Մենք հրաշալիորեն հասկանում ենք հարցի մշակութային ու պատմական կողմը, սակայն, միևնույնն է, այս հարցը պետք է լուծվի, հատկապես շրջանակային օրենքով: Նորից նշեմ՝ ես բոլոր մանրամասներին ծանոթ չեմ, սակայն ԼԳԲՏԻ անձանց իրավունքները Եվրոպայի խորհրդի գործունեության շատ կարևոր մասն են, դա մեր հակախտրական քաղաքականության մասն է, ուստի այդ հարցով ջանքերը պետք է շարունակվեն»,- ասաց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը: