ԼԳԲՏ անձանց սահմանադրական մի շարք իրավունքներ ու ազատություններ շարունակվում են ոտնահարվել

ՀՀ Սահմանադրության 14-ից 48-րդ հոդվածները սահմանում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք պետությունը պարտավորվում է պաշտպանել: Սակայն Հայաստանում ԼԳԲՏ քաղաքացիների այդ իրավունքների ու ազատությունների զգալի մասն ուղղակի կամ անուղղակի կերպով ոտնահարվում ու սահմանափակվում է:

 

Ստորև ներկայացնում ենք մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ ու ազատություններ, որոնցից ԼԳԲՏ ներկայացուցիչներն օգտվելու հնարավոություն չունեն, քանի որ պետությունն այս կամ այն կերպ խախտվում ու անտեսում է այդ իրավունքները։

 

Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

 

Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված 16. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք։ Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

 

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

 

Հոդված 18. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների  դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

 

Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 

Հոդված 23. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

 

Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:

 

Հոդված 42. Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները չեն բացառում օրենքներով եւ միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ եւ ազատություններ:

 

Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

 

Չնայած Սահմանադրությամբ ամրագրված այս և այլ նորմերին՝ ԼԳԲՏ անձանց արժանապատվությունը Հայաստանում ոտնահարվում է անգամ Ազգային ժողովի ամբիոնից: Նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում աշխատանքի ընդունելիս, կալանավայրերում, անգամ դատարաններում, որտեղ վերջիններս դիմում են՝ հուսալով վերականգնել իրենց խախտված իրավունքները: Թեև Հայաստանում նույնասեռ հարաբերությունները ապաքրեականացված են, դրանք որևէ կերպ չեն ճանաչվում, ինչով էլ խախտվում է նրանց անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, ԼԳԲՏ անձինք զրկվում են ամուսնության, և, հետևաբար, ամուսնու վերաբերյալ ցուցմունք չտալու, նրանից ժառանգություն ստանալու և այլ իրավուքներից:

 

Նշենք, որ բացի ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներից, Հայաստանը չի ապահովում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները նույնպես: