ԼԳԲՏ դրոշն այրած Ռոբերտ Ահարոնյանը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է. հաղորդագրություն (տեսանյութ)

«Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության անունից մամուլի հաղորդագրություն է ուղարկվել LGBTnews.am-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին այն մասին, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ Հաղորդագրությանը կցված է նաև տեսանյութ:  

 

««Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է  ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ Կից տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գեյ ծանոթությունների համար նախատեսված  կայքով ծանոթանում տղամարդկանց հետ՝ սեքսի նպատակով։  

 

Ռ. Ահարոնյանը հաճախ է հայտվում տարբեր լրատվամիջոցներում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների առնչությամբ: Թեև 1,5 ամիս առաջ ֆեյսբուքում նկարներ հրապարակվեցին նրա կողմնորոշման վերաբերյալ, սակայն վերջինս շարունակեց իր հոմոֆոբ բնույթի հայտարարություններն ու գործունեությունը։ Նոյեմբերի 6-ին նա մի խումբ երիտասարդ տղաների հետ Երևանում ԵՄ գրասենյանի դիմաց կազմակերպեց ակցիա ԼԳԲՏ անձանց դեմ՝ այրելով վերջիններիս խորհրդանիշ հանդիսացող ծիածանագույն դրոշը։ Նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Ահարոնյանը հանրային գործիչ է և հանդես է գալիս կոնկրետ սոցիալական խմբի նկատմամբ ատելություն տարածող հայտարարություններով ու գործունեությամբ՝ լինելով այդ խմբի ներկայացուցիչ, մենք հրապարակում ենք այս տեսանյութը՝ հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունը։  

 

Կան նաև որոշ կասկածներ, որ Ռ. Ահարոնյանը և իր թիմակիցները, համացանցի միջոցով ծանոթանալով երիտասարդ տղաների հետ, նրանց կողմնորոշումը բացահայտելու սպառնալիքի տակ ստիպում են վերջիններիս միանալ իրենց նախաձեռնություններին ու կազմակերպած միջոցառումներին»,- ասված է հաղորդագրությունում: 

 

Ընթերցողին հիշեցնենք, որ աութինգը՝ այլոց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանրայնացումն առանց նրանց գիտության տարբեր պետություններում և տարբեր ժամանակահատվածներում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության պայքարի միջոց է, որն ուղղված է բացահայտելու հատկապես հանրային գործիչների գործողությունների ու ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ արտահայտած մտքերի անհամապատասխանությունը:

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ անցնելով այս հղումով:  Խմբագրակազմը խորհուրդ չի տալիս տեսանյութը դիտել 18 տարեկանից ցածր անձանց:

 

Լուսանկարը՝ nyut.am-ի: