Լեդի Գագան կոչ է արել համախմբվել՝ ԼԳԲՏ առաջընթացը Թրամփի կառավարման տարիներին պահպանելու համար

Հանրահայտ փոփ երգիչ Լեդի Գագան խոստացել է անել ամեն ինչ՝ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում պահպանելու ԼԳԲՏ իրավունքների ոլորտում սոցիալական առաջընթացը:

Արևմտյան Լոնդոնում գտնվող Westfield առևտրի կենտրոնում ունեցած համերգից առաջ հարցազրույցում 30-ամյա երգչուհին երկար խոսել է այն վտանգների մասին, որոնց կարող են բախվել գեյերը, լեսբիները, բիսեքսուալները և տրանսգենդերները 70-ամյա Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

«Ինձ համար շատ կարևոր է, որ Ամերիկայի ԼԳԲՏ համայնքն իմանա, որ ես, ինչպես շատերը, ովքեր իրենց ԼԳԲՏ համայնքի ընկերներ են համարում, պատրաստվում եմ անել ամեն բան, որպեսզի պաշտպանեմ այն սոցիալական ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք վերջին ութ տարիների ընթացքում… Ճշմարտությունն այն է, որ քաղաքական առաջընթացն անհնար է առանց սոցիալականի»,- նշել է երգիչը:

«…Ես կօգտագործեմ ամենն, ինչ հնարավոր է՝ հիշեցնելու մեզ բոլորիս, որ ամենակարևորը բարությունն է: Մենք պետք է միասին մնանք, ամրացնենք մեր կապերը, փնտրենք ըմբռնում և այս խնդրի լուծման հարմոնիկ ու խելամիտ լուծումներ»,- ասել է Լեդի Գագան Վիկտորյա Դերբիշիրի շոուի եթերում: 

Լեդի Գագան ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի հետևողական կողմնակիցներից էր: Նա առաջիններից էր, ով Նյու Յորքում Թրամփի երկնաքերի առջև բողոքի ցույցի դուրս եկավ, երբ պարզ դարձավ, որ նախագահական ընտրությունների հաղթող թեկնածուն Դոնալդ Թրամփն է: