Լեհաստանի տրանսգենդեր պատգամավորը պատրաստվում է առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում

Լեհաստանի խորհրդարանի տրանսգենդեր պատգամավոր Աննա Գրոդզկան ծրագրում է առաջադրել իր թեկնածությունը երկրում կայանալիք նախագահական ընտրություններին:

 

Գրոդզկան պատգամավոր է ընտրվել 2011-ին: Հատկանշական է, որ նա աշխարհում միակ ընտրված տրանսգենդեր պատգամավորն է: Նա Կրակովում ընտրությունների արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել Ruch Palikota կուսակցության ցուցակում: Իսկ եթե Աննային հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, նա կդառնա աշխարհում առաջին տրանսգենդեր պետության ղեկավարը: 

 

Վերլուծաբանները, սակայն, ցածր են գնահատում Աննայի՝ նախագահ դառնալու շանսերը, քանի որ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, որը նույնպես պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը՝ պետության թիվ մեկ պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցնելու ակնկալիքով, պահպանում է քաղաքացիների շրջանում իր վարկանիշը: 

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Լեհաստանի խորհրդարանը երրորդ անգամ մերժեց նույնասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ օրինագիծը: