Լոնդոնից պարոդիայի մուսուլման աստղ Ասիֆան ցանկանում է հաջորդ Կոնչիտա Վյուրստը դառնալ

Լոնդոնի «պարոդիայի բեմի» նորահայտ աստղ Ասիֆա Լահորը ցանկանում է «անգլիական Կոնչիտա Վյուրստ» դառնալ և գրավել Եվրատեսիլը: Վերջերս նա նոր երգ է ձայնագրել և հույն ունի, որ այն կհեռարձակվի BBC-ով ու հիթ կդառնա հենց մյուս Եվրատեսիլի ընտրական փուլին ընդառաջ, գրում է Gay.ru-ն:

 

Ասիֆայի իսկական անունը Ասիֆ Քուրաշի է և նա մուսուլմանական ընտանիքից է: Այս մասին նա պատմել է The Guardian-ին տված հարցազրույցում. «Իմ ծնողները շատ պահպանողական մուսուլմաններ են, այդ պատճառով ինձ մեծ քաջություն էր հարկավոր նրանց ասելու, որ գեյ եմ: Նրանք կարծում են, որ ինչ-որ բանում սխալ են գործել: Երբ ես այդ մասին պատմեցի իմամին, նա ինձ ասաց, որ ես պետք է ամուսնանամ, երեխաներ ունենամ և մոռանամ այն մասին, թե ով եմ ես ինձ զգում: Ես պատասխանեցի, որ չեմ պատրաստվում ստի մեջ ապրել: Այդ ժամանակ էլ նա ասաց, որ ես ամբողջ կյանքում պետք է ամուրի լինեմ, իսկ ես պատասխանեցի, որ դա անհնար է»:

 

«Ես ուսումնաիրում էի Ղուրանը մինչև քամինգ-աութ կատարելը և գիտեմ, թե ինչ է դրանում ասվում հոմոսեքսուալության մասին: Իմամին ես ասացի, որ ես ուղղակի ցանկանում եմ մոնոգամ հարաբերություններ ունենալ մի զուգընկերոջ հետ, որ չեմ պատրաստվում տրվել վայրի սեքսուալ օրգիաների ու անբարոյական կյանք վարել: Եվ դատաստանի օրը ես ուզում եմ ասել Ալլահին, որ ազնիվ կյանք եմ վարել, հավատարիմ լինելով ինքս ինձ, որ ես ազնիվ եմ եղել իմ զգացմունքներում և քայլերում»,- հիշել է նա: