«Լսի՛ր ինձ»֊ն ընդգրկվել է «Արփա» միջազգային կինոփառատոնում

ԼԳԲՏԻ մարդկանց մասին պատմող «Լսի՛ր ինձ» ֆիլմն ընդգրկվել է Լոս Անջելեսի հայերի հիմնած «Արփա» միջազգային կինոփառատոնում, ասված է Pink Armenia-ի ֆեյսբուքյան էջում։ 

Փառատոնի բացումը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին։ Ֆիլմը ցուցադրվելու է ևս երեք փառատոններում՝ հոկտեմբերի 17-22-ին կայանալիք Համբուրգի միջազգային քվիր կինոփառատոնում, նոյեմբերի 2-ին մեկնարկելիք՝ Բեռնի Քվիրզիխտ կինոփառատոնում և
նոյեմբերի 17-25-ին տեղի ունենալիք՝ Կլուժի Գեյ ֆիլմ նայթս միջազգային փառատոնում։ 

Հիշեցնենք, որ «Լսի՛ր ինձ» ֆիլմը հանվել էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ցանկից։