Խորվաթիայում գտնվող նախկին բանտը կարող է գեյերի համար նախատեսված հանգստյան գոտու վերածվել

Գոլի-Օտոկը կամ Ադրիատիկ ծովի խորվաթական հատվածում գտնվող «մերկ կղզին», որի վրա ժամանակին բանտ է տեղակայված եղել, կարող է գեյերի համար դրախտային վայրի վերածվել, գրում է Dailymail-ը:

 

Խորվաթիայի տուրիզմի նախարարությունը բանտը նույնասեռ զույգերի համար նախատեսված հանգստյան գոտու վերածման մասին որոշում է ընդունել:

 

Նախագծի ներդրողը տեղացի քաղաքական գործիչ է: Նա ներդրումներ է կատարել հենց այս կղզու վրա, քանի որ այս աշխարհագրական օբյեկտը չի սահմանակցում որևէ այլ պետության հետ կամ նույնիսկ քաղաքի հետ:

 

Կղզին իր աշխարհագրական դիրքի շնորհիվ միասեռ զույգերին հնարավորություն կտա հանգստանալ իրենց քննադատող աշխարհից: