Կալիֆոռնիայի համալսարանում առանց սեռի հատկանիշի լոգասենյակներ կկառուցվեն

Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարությունը որոշել է ուսանողական հանրակացարաններում լոգասենյակներ կառուցել, որոնք տարանջատված չեն լինի ըստ սեռի, գրում է Los Angeles Times-ը:

 

Նախաձեռնությունը բուհերում ԼԳԲՏ անձանց համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու ծրագրի մի մասն է դարձել: Նման լոգասենյակներ արդեն նախատեսված է կառուցել  ուսանողների համար կառուցվող նոր հանրակացարականներում:

 

Այս նախաձեռնությանը նախորդել են մի քանի այլ նորամուծություններ ևս. հանրակացարաններում ստեղծվել են «խառը» սենյակներ, որպեսզի ոչ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ ուսանողները կարողանան ապրել, օրինակ, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ուսանողներին հնարավորություն է տրվել համալսարանում օգտագործել ոչ միայն անձնագրային անունները, այլև իրենց ընտրած ցանկացած այլ անուն, որը կարող է ավելի հարմար լինել տրանսգենդերների համար: