Կանադան թվով 35 չեչեն է դուրս բերել Ռուսաստանից

Կանադական բարեգործական ընկերություններից մեկը հայտարարել է, որ իրենց գործունեության շնորհիվ Չեչնյայից թվով 35 ԼԳԲՏԻ մարդ է տեղափոխվել Կանադա։ 

Կազմակերպության նախագահը հայտնել է, որ իրենք գործել են կանադական կառավարության հետ սերտ համագործակցությամբ։ Նա նշել է, որ կանադական իշխանությունները օպերատիվ ու արտահերթ կերպով վիզաներ են տրամադրել Չեչնյայում վտանգի տակ գտվող մարդկանց։ 

Կանադական կազմակերպությունն այժմ ծրագրում է կենտրոնանալ արդեն անվտանգ երկրում գտնվող չեչենների ինտեգրման վրա։ 

Հիշեցնենք, որ «Ռուսական ԼԳԲՏ ցանց» կազմակերպությունը հուլիսի սկզբին հայտարարել է, որ իրենց թեժ գծին ապրիլից սկսած ահազանգել է ավելի քան 120 մարդ, որոնցից մոտ 60֊ին հաջողվել է դուրս բերել Ռուսաստանից։