Կանզասը՝ ԱՄՆ 33-րդ նահանգը, որտեղ օրինականացվեցին նույնասեռ ամուսնությունները

ԱՄՆ Կանզաս նահանգը դարձել է 33-րդը, որտեղ նախօրեին օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները: Նույնասեռ ամուսնությունները նահանգում օրինականացվել են այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը հրաժարվել է երկարաձգել ստորադաս դատարանի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Նշենք, որ ստորադաս դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նույնասեռ ամուսնությունների օրինականացման արգելքը:

 

Դաշնային դատավորը չեղարկել էր նույնասեռ ամուսնությունների օրինականացման արգելքը՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությանը: Նա պարտավորեցրել է Կանզասի իշխանություններին գրանցել նույնասեռ ամուսնություններն ու համապատասխան վկայականներ տրամադրել:

 

Չնայած դրան՝ նահանգի գլխավոր դատախազը դիմել էր Գերագույն դատարան, երբ տարածքային վերաքննիչ դատարանը մերժել էր դատարանի՝ վերը բերված վճռի կայացման հետաձգումը:

 

Գերագույն դատարանն էլ, ահա, որոշել է չհտաձգել դաշնային դատավորի՝ նույնասեռ ամուսնությունների օրինականացման արգելքի չեղարկման որոշման ուժի մեջ մտնելը, ինչն էլ հանգեցրել է նույնասեռ ամուսնությունների գրանցման հնարավորությանը Կանզասում: