Կատալոնիայում հոմոֆոբիայի դրսևորումները կտուգանվեն

Կատալոնիայի խորհրդարանը նոր՝ ընդդեմ խտրականության օրենք է ընդունել, որը ԼԳԲՏ անձանց վրա հարձակումների համար 14 հազար եվրո տուգանք է նախատեսում, գրում է The Local-ը:

 

Օրինագիծը պաշտպանել են խորհրդարանի ձախական ուժերը, իսկ կատալոնական ազգայնականներն ու Իսպանիայի Ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիները կտրականապես դեմ են արտահայտվել դրան:

 

Նրանց խոսքերով, տվյալ օրինագիծը պաշտպանելու է միայն ԼԳԲՏ անձանց շահերը, մինչդեռ հոմոֆոբիայի մեջ մեղադրվողը ստիպված պետք է լինի ապացուցել իր անմեղությունը:

 

Իսպանիան այժմ ողջ աշխարհում գեյերի և լեսբուհիների իրավունքերի պաշտպանության հարցերով ամենաառաջադեմ երկրներից է: Նույնասեռ ամուսնությունները երկրում օրինականացվել են 2005-ից: