«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Վիենայի մասնաճյուղում, հաղորդում է BBC-ն:
Միջոցառմանը ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Գլխավոր քարտուղարն իր ելույթում ասել է, որ վաղուց էր ցանկանում ծանոթանալ Կոնչիտայի հետ և որ բարձր է գնահատում վերջինիս պայքարն ընդդեմ խտրականության:
Կոնչիտան իր հերթին ելույթ է ունեցել հանդուրժողականության ու հարգանքի մասին, ինչպես նաև երգել է “Belive” ու “Rise Like a Phoenix” երգերը:
Միջոցառումից հետո Կոնչիտան Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Ես հպարտ եմ, որ ելույթ եմ ունեցել Բան Կի Մունի ներկայությամբ, հպարտ եմ իմ ելույթի և ՄԱԿ-ում երգելու իրավունքի համար»: