Կոնչիտան նոր տեսահոլովակ է ձայնագրել Heroes երգի համար (տեսանյութ)

Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտը, որի բեմականն անունն է Կոնչիտա Վուրստ, նոր տեսահոլովակ է նկարահանել: YouTube-ում Կոնչիտայի պաշտոնական ալիքում տեսահոլովակը զետեղվել է նախօրեին: Տեսահոլովակը նկարահանվել է Heroes  երգի համար և սոցիալական ցանցերում տարածվում է #unstoppable հաշթեգով: 

 

Հիշեցնենք, որ Կոնչիտան «Եվրատեսիլ-2014»-ի հաղթողն է: Երգի մրցույթում նա ներկայացրել էր Rise Like a Phoenix երգը: