Կոնչիտա Վյուրստը ելույթ կունանա ՄԱԿ-ում

Եվրատեսիլ 2014-ի հաղթող Կոնչիտա Վյուրստն արդեն ելույթ ունեցել է Եվրախորհրդարանի առջև, իսկ այժմ պատրաստվում է նրա ելույթը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում(ՄԱԿ), գրում է Gay.ru-ն:

 

Հետ չմնալու համար ՄԱԿ-ը նույնպես հայտարարել է Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում Կոնչիտայի ելույթի մասին: Համերգին ներկա է լինելու նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: Նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ Մունն անհամբերությամբ է սպասում «փոփ մշակույթի իկոնայի» հետ հանդիպմանը՝ հավելելով, որ «յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օգտվելու հիմնարար իրավունքներից և արժանավայել ապրելու՝ խտրականության չենթարկվելով»:

 

«Դա ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ գրված հիմնարար սկզբունքներից է: Կոնչիտան այդ առումով խորհրդանիշ է, այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նրանց հանդիպումը լավ պահ կլինի: Դա մեզ հնարավորություն կտա հաստատել մեջ աջակցությունը ԼԳԲՏ համայնքին»,- ասել է Պան Կի Մունի ներկայացուցիչը: