Կոպենհագենը նույնասեռական տուրիստների համար լավագույն վայր է ճանաչվել

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը ճանաչվել է նույնասեռական զբոսաշրջիկների համար լավագույն քաղաքը, գրում է GayRussia-ն:

 

Նման եզրակացության է եկել հանրահայտ ճամփորդական ուղեցույցներ թողարկող Lonley Planet պարբերականը: Հետազոտության մեջ նշվում է, որ Կոպենհագենում Եվրոպայի ամենահանդուրժող ու բաց հասարակությունն է:

 

Ինչպես նշում է Լonley Planet-ը, Դանիան պատմության մեջ մտել է որպես նույնասեռ միությունները օրինականացրած առաջին պետությունը: 2010-ին Դանիայում օրենք է ընդունվել, որ նույնասեռ զույգերը երեխաներ որդեգրելու իրավունք ունեն: Իսկ 2012-ին Դանիայի խորհրդարանն օրենք ընդունեց այն մասին, որ նույնասեռ զույգերի ամուսնությունները կարող են կնքվել նաև եղեկեցում:

 

Կոպենհագենից հետո գեյերի համար լավագույն վայերեր են նաև Նոր Զելանդիան, Տոռոնտոն և Փալմ-Սփրինգսը: Ցուցակում են հայտնվել նաև իսպանական Սիթջեսը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը և հունական Սկաթիոս և Միկոնոս կղզիները: Տասնյակը եզրափակում են Նյու Յորքը, Ռեյկյավիկը և Մոնտևրիդեոն: