Հազարավոր մարդիկ Թայվանի խորհրդարանից պահանջել են օրինականացնել նույնասեռական ամուսնությունները

Հոկտեմբերի 5-ին Թայվանի` ավելի քան 120 իրավապաշտպան կազմակերպություններից և քաղաքացիական խմբերից բաղկացած կոալիցիայի ներկայացուցիչներ երկրի խորհրդարանի առաջ ակցիա են անցկացրել՝ պահանջելով օրինականացնել նույնասեռական ամուսնությունները, գրում է GayRussia-ն:

 

Բողոքի ցույցի կազմակերպիչների գնահատմամբ ակցիային մասնակցել է ավելի քան 20.000 մարդ, սակայն լրագրողները գնահատմամբ բողոքի ցույցին ներկա է եղել 2000-4000 մարդ:

 

Ակտիվիստները խորհրդարանի դարպասներին օրենսդիրների անուններով 112 փակված կողպեք են ամրացրել:

 

Այսպես կոչված «իրավահավասարության բանալիներն» անցած ամիս ուղարկվել էին բոլոր օրենսդիրներին, որոնց կոչ էին արել նույնասեռական ամուսնություններին կողմ լինելու դեպքում ակցիայի ժամանակ խորհրդանշական կերպով բացել կողպեքները:
Հրավերն ընդունել էր 21 պատգամավոր, որոնցից 4-ը՝ իշխող Չինական ազգային կուսակցության ներկայացուցիչներ, 14-ն՝ ընդդիմադիր Ազգային դեմոկրատական կուսացության ներկայացուցիչներ, իսկ 2-ն՝ անկախ պատգամավորներ:

 

Նրանցից Ազգային դեմոկրատական կուսակցության պատգամավոր Յու Մեի-Նուն նշել է, որ մտադիր է ամուսնական հավասարության մասին օրինագիծը շրջանառության մեջ դնել և ասել, որ այդ հարցով հանրային լսումները տեղի են ունենալու այս ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին պլանավորված Թայվանի գեյ-շքերթի նախօրեին: