Հայաստանը Rainbow Europe֊ի ինդեքսում նախավերջին տեղում է

Եվրոպայի 49 պետությունների շրջանում Հայաստանը նախավերջին տեղում է ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների հարցում։ «Ծիածանի եվրոպական ինդեքս»֊ի այս տարվա ցանկի վերջում է հայտնվել Ադրբեջանը, որին էլ հաջորդում է Հայաստանը, ապա՝ Թուրքիան, Ռուսաստանը։

Ցանկի առաջին հորիզոնականում է Մալտան, որին հաջորդում են Բելգիան, Նորվեգիան։

Նախորդ տարի ցանկը նույնպես եզրափակում էր Արդբեջանը, որին հաջորդում էր Ռուսաստանը, ապա՝ Հայաստանը։ Ռուսաստանն այս տարի, փաստորեն, երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքը՝ իրավունքների իրացման հնարավորության 6%-ի փոխարեն գրանցելով 11%: Ինչպես նախորդ տարի՝ այս տարի նույնպես Հայաստանը գրանցել է ընդամենը 7%:

Գնահատումն իրականացվել է 6 ուղղություններում խմբավորված 58 չափորոշիչներով, որոնցից Հայաստանը բավարարել է ընդամենը չորսին: