Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի իր ԼԳԲՏԻ քաղաքացիներին. ԻԼԳԱ-Եվրոպա

ԻԼԳԱ-Եվրոպան նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսված ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը չեղարկելու առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին Հայաստանի ԼԳԲՏԻ համայնքը պահպանողական խմբերի համաձայնեցված հարձակումներից հետո ազգային իշխանությունների կողմից բազմիցս ձախողումների է ենթարկվել: Սա մարդու իրավունքների միջազգային օրենքի շրջանակներում իրենց պատավորությունների ծանր դավաճանություն է:

Նոյեմբերի 6-ին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏԻ+ քրիսոտանյաների ֆորումը, որը պետք է տեղի ունենար Երևանում նոյեմբերի 14-16-ը, ստիպված է եղել չեղարկել 2018-ի միջոցառումը:

Այս որոշումը կազմակերպիչներին պարտադրվել է Հայաստանում ԼԳԲՏԻ (ընկալվող) մարդկանց նկատմամբ մի շարք մահվան սպառնալիքների, վանդալիզմի ու հոմոֆոբ ակտերից հետո:

«ԻԼԳԱ-Եվրոպան Հայաստանի ազգային իշխանություններից արագ արձականք է պահանջում․ նրանք պետք է հետաքննեն այս հարձակումները, դրանք իրականացնողներին պատասխանատվության ենթարկեն և պաշտպանեն իրենց ԼԳԲՏԻ քաղաքացիներին: Նման տեսակի հարձակումները չեն կարող անուշադրության մատնվել կամ անտեսվել»,- ասել է ԻԼԳԱ-Եվրոպայի գործադիր տնօրեն Էվելին Փարադիսը:

Տեղական հյուրընկալող կազմակերպությունը՝ «Նոր սերունդ»-ը, ստիպված է եղել դադարեցնել իր աշխատանքն այն բանից հետո, ինչ դրա աշխատակիները հակա-ԼԳԲՏԻ ակտիվիստների կողմից ահաբեկումների են ենթարկվել և դրա տնօրենի մեքենան վանդալիզմի է ենթարկվել: Մի քանի տուրիստներ, որոնք համարվում էր, որ ֆորումի մասնակիցներ են, նոյեմբերի սկզբին փողոցում դաժան հարձակումների են ենթարկվել, ֆորումի մասնակիցները սոցիալական ցանցերում մահվան հարյուրավոր սպառնալիքներ են ստացել:

Քաղաքական գործիչները և իրավապահ մարմինները չեն կատարել քաղաքացիների կյանքերը և ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու իրենց պարտավորությունները: Նույնիսկ ավելի անհանգստացնող է, որ որոշ դեպքերում նրանք ակտիվորեն սրել են լարվածությունը:

Ոչ միայն ոստիկանները չեն կարողացել զգալի պաշտպանություն ապահովել մահվան այդ սպառնալիքների զոհերի համար, այլև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները մոբիլիզացրել են աջաթևյան ծայրահեղական խմբերին և իրենք նույնպես այդ սպառնալիքների աղբյուր են եղել: Ինչպես նաև հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆորումի խորհրդարանական քննարկման ժամանակ ԼԳԲՏԻ հավասարությունն անվանել է «գլխացավ»՝ ասելով, որ «ընտանեկան արժեքները» ամենակարևոր բանն են իր համար:  

«Վարչապետի հայտարարությունները կլաուստրաֆոբիկ միջավայրի ստեղծմանն են խթանել՝ ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանների գործը գրեթե անհնարին դարձնելով: ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանները պաշտպանում են ընտանեկան արժեքները բոլոր մարդկանց համար, և յուրաքանչյուր ընտանիք արժանի է պետության պաշտպանությանը»,- ասել է ԻԼԳԱ-Եվրոպայի ծրագրերի ղեկավար Բյորն վան Ռուզենդալը:

ԼԳԲՏԻ համայնքին ուղղված մահվան սպառնալիքների և գնալով աճող կատաղի ատելության խոսքի մթնոլորտում Հայաստանի կառավարությունը և իրավապահ մարմինները պետք է համապատասխան պաշտպանություն ապահովեն ԼԳԲՏԻ համայնքի և դրա դաշնակիցների համար:

ԻԼԳԱ-Եվրոպան կոչ է անում տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին՝ օգտագործելու իրենց հասանելի բոլոր մեխանիզմները՝ համոզվելու, որ Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորություններին»:

Հիշեցնենք, որ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 6-ին չեղարկել է նոյեմբերին Հայաստանում ծրագրված ԼԳԲՏԻ քրիստոնյաների ֆորումն այն բանից հետո, ինչ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում այդ միջոցառումը չի անցկացվելու, քանի որ կարծում է, թե նպատակահարմար չէ։ 

«Նոր Սերունդ» ՀԿ֊ն ոստիկանապետի հայտարարությունից հետո հանրությանը տեղեկացրել էր, որ «հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի մասնակիցների վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը»։