Հայաստանում թշնամանքն ու խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ լուրջ խնդիր է. Եվրահանձնաժողով

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հրապարակած՝ Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագրին վերաբերող փաստաթղթում

 

«Հայաստանը ցայսօր չունի խտրականության դեմ համապափակ իրավական հենք: Մարդու իրավունքների գործողությունների ծրագրով միայն առաջարկվել է գնահատել հայկական օրենսդրության համատեղելիությունը միջազգային իրավունքի հետ, ինչպես նաև հաշվարկել հակախտրական օրենքի ընդունման կարևորությունը: Որևէ միջոց չի ձեռնարկվել պաշտպանելու ԼԳԲՏ անձանց իրավունքները, մինչդեռ խտրականությունն ու թշնամանքը շարունակում են մնալ լուրջ խնդիր»,- ասված է փաստաթղթում: 

 

Երկրի առաջընթացի մասին հաշվետվության հիման վրա Հայաստանին առաջարկվում է իրակաnացնել մի շարք գործողություններ, այդ թվում՝ «մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն»: