Հասարակական վերաբերմունքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ շարունակում է շատ բացասական մնալ. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանին: Զեկույցում առանձին անդրադարձ կա սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներին, խտրականությանը և այլ չարաշահումներին:

«Հակախտրական օրենքները չեն ներառում սեքսուալ կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը: Չկան ատելության հիմքով հանցագործության մասին օրենքներ կամ քրեական դատական մեխանիզմներ՝ օգնելու հետապնդել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանցագործությունները: Հասարակական վերաբերմունքը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ շարունակում է շատ բացասական մնալ. հասարակությունը հոմոսեքսուալությունը հիմնականում դիտարկում է որպես հիվանդություն: Սեքսուալ կողմնորոշման հիման վրա հասարակական խտրականությունը բացասական ազդեցություն է ունեցել կյանքի բոլոր ոլոտների վրա՝ այդ թվում ՝ զբաղվածության, բնակարանային, ընտանեկան հարաբերությունների և կրթության ու առողջապահության մատչելիության:  Տրանսգենդեր անձիք հատկապես խոցելի են եղել ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ու ոտնձգությունների նկատմամբ:

Ըստ «Նոր սերունդ» հկ-ի տարվա ընթացքում անցկացրած գնահատման՝ տրանսգենդեր անձիք, որոնք ցանկանում են սեռափոխման ընթացակարգեր անցնե,լ խոչընդոտների են հանդիպել՝ բացասական վերաբերմունք, ինֆորմացիայի պակաս և իրավական կարգավորումների բացակայություն: Սա հանգեցրել է բազմաթիվ բժշկական ու այլ խնդիրների՝ կապված առանց բժշկական վերահսկողության հորմոնների կարգավորման, ընդհատակյա վիրահատությունների և խնդիրների՝ կապված գենդերային ինքնության փոփոխությամբ անձնագրերի ու փաստաթղթերի ձեռքբերման հետ:

Մայիսին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք»(Փինք Արմենիա) հկ-ն հրապարակել է իր ԼԳԲՏԻ անձանց համար մարդու իրավունքների իրավիճակի մասին 2015-ի տարեկան  զեկույցը: Ըստ զեկույցի՝ առաջատար կուսակցության ներկայացուցիչները ու իշխանություններին կապված լրատվամիջոցները ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսք են կիրառել:  Հակագեյ հռետորաբանությունն ակտիվացել է 2015-ի դեկտեմբերին կայացած սահմանադրական փոփոխությունների նախորդած ժամանակահատվածում, ըստ որոնց արգելվում են նույնասեռ ամուսնությունները: Ըստ զեկույցի՝ ԼԳԲՏԻ անձիք ենթարկվել են ֆիզիկական բռնության և բռնության, շանտաժի ու ոտնձգությունների ենթարկվելու սպառնալիքների: Ոստիկանությունն անհաղորդ է եղել նման չարաշահումների մասին հաղորդումներին և երբեմն ոստիկաններն ինքներն են ԼԳԲՏԻ անձանց վատ վերաբերվել՝ հետապնդելով ու ոտնձգությունների ենթարկելով նրանց: Ըստ զեկույցի՝ իշխանությունները 2015-ի ընթացքում ոտիկանության ներկայացրած ատելության հիմքով հանցագործության որևէ դեպք չեն հետապնդել:ԼԳԲՏԻ անձիք նույնպես պատրաստակամ չեն բողոքներ ներկայացնելու համապատասխան մարմիններին՝ վախենալով իրենց բողոքի պատճառով բացահայտումից ու լրացուցիչ խտրական վերաբերմունքից:

Ըստ լրատվամիջոցների՝ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական քննարկաման ընթացքում իշխող ՀՀԿ-ից խորհրդարանի երեք անդամներ, այդ թվում՝ խորհրդարանի փոխնախագահը հակա-ԼԳԲՏԻ հռետորաբանություն են կիրառել. պատգամավորներից մեկը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնությունը խրախուսող կատակ է արել:

Ըստ «Փինք Արմենիա»-ի՝ մայիսին Կարին ազգագրական պարերի խմբի ուսուցիչ Հարութ Բաղդասարյանը խմբից հեռացրել է ամերիկահայ պարող Կայլ Խանդիկյանին այն բանից հետո, երբ իմացել է, որ նա նույնասեռական է: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ուսուցիչը Խանդիկյանին ասել է, որ նա չի պատկանում ազգին չի պատկանում և նա հայ չէ ու որևէ իրավունք չունի հայկական պարեր պարելու, քանի որ նույնասեռական է:

Տարբեր լրատվամիջոցներով հակա-ԼԳԲՏԻ քարոզչություն է տարածվել: ԼԳԲՏԻ ակտիվիստները, ինչպես նաև ոլորտում աշխատող մարդու իրավունքների պաշտպանները սոցիալական ցանցով սպառնալիքներ են ստացել և ատելության խոսքի թիրախներ դարձել:

Բացահայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ մյուս զինվորների կողմից ճնշումների ենթարկվելու մտահոգության պատճառով:  Բանակից ազատումը, սակայն, պահանջել է բժշկական եզրակացություն՝ հիմնված հոգեբանական զննման վրա՝ ապացուցող, որ անձը հոգեկան խանգարում ուներ: Այս տեղեկությունը հայտնվել է անձի՝ անձը հաստատող փաստաթղթերում և աշխատանքի ընդունման ու վարորդական իրավունք ձեռք բերելու համար խոչընդոտ է եղել: Բանակում ծառայած նույնասեռական տղամարդիկ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ու շանտաժի են ենթարկվել»,- ասված է զեկույցում: