Հարավկորեական համալսարանը դարձել է երկրում առաջինը, որն արգելում է ԼԳԲՏ համայանքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը

Սեուլում Կորեական համալսարանի ուսանողական խորհուրդը վերանայել է իր կանոնները` նպատակ ունենալով արգելել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը: Այս որոշումը կայացվել է ուսումնական հաստատությունում վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հոմոֆոբ դեպքերի պատճառով, գրում է GayRussia-ն:

 

Համալսարանն առաջինն է Հարավային Կորեայում, որը ուղիղ կերպով արգելում է սեռական կողնորոշումից կամ գենդերային ինքնությունից ելնելով՝ մարդկանց նկատմամբ խտրականությունը:

 

«Հասարակական շահերի և մարդու իրավունքների կորեական իրավաբաններ» կազմակերպության անդամ Հան Գա-Ռամը ողջունել է համալսարանի՝ արդեն վաղուց հասունացած որոշումը՝ հույս հայտնելով, որ դա խթան կլինի ուսանողների շրջանում «սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարի համար»:

 

Նշենք, որ անցած ամիս Հարավային Կորեան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կողմ է քվեարկել սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ խտրականությունից մարդկանց պաշտպանության համաձայնագրի օգտին: