Հնդկաստանում ապաքրեականցվել են նույնասեռական հարաբերությունները

Հնդկաստանի Գերագույն դատարանը սեպտեմբերի 5-ին պատմական որոշում է ընդունել՝ ապաքրեականացնելով հոմոսեքսուալ սեռական հարաբերությունները, գրում է Gaystarnews.com-ը:

Դատավճիռը վերացնում է 2013 թվականի որոշումը, որը վերահաստատել էր գաղութային ժամանակաշրջանի օրենքը՝ հայտնի որպես 377-րդ հոդված, համաձայն որի՝ նույնասեռական սեռական հարաբերություններն «անբնական հանցանք» էին համարվում:

Դատարանը որոշել է, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականությունը մարդու հիմնարար իրավունքների խախտում է:

«Մարմնի ինքնավարությունն անհատական է: Ինտիմության արտահայտումն անձնական կյանքի անձեռնմխելիության մաս է»,- իրենց որոշման մեջ գրել են Հնդկաստանի գլխավոր դատավորներ Միսրան և Խանվիլքարը:

Թեև Հնդկաստանի խոշորագույն քաղաքներում հասարակական կարծիքը հօգուտ օրենքի չեղարկման է, կրոնական խմբերի շրջանում ու երկրի պահպանողական գյուղական համայնքներում օրենքի պահպանման կողմնակիցների թիվը մեծ է: Գերագույն դատարանի որոշումը, սակայն, վերջնական է և չի կարող վիճարկվել: Այսպիսով՝ սա մեծ հաղթանակ է Հնդկաստանի ԼԳԲՏ համայնքի համար: