Հոլիվուդում նվազել է բազմազանությունը. GLAAD

GLAAD ամերիկյան խոշոր ոչ կառավարական ընկերությունը, որի գործունեությունն ուղղված է լրատվամիջոցներում մարդկանց ու իրադարձությունների արդար, ճշգրիտ և համապարփակ ներկայացուցչությունն ապահովելուն և խթանելուն, հերթական անգամ հոլիվուդյան էկրաններին արձանագրել է ԼԳԲՏ հերոսների քանակի նվազում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հոլիվուդը, ի ուրախություն հոմոֆոբների, շարժվում է սեռական բազմազանությանը հակառակ ուղղությամբ, գրում է Gaytimes-ը:

GLAAD-ի փորձագետների կարծիքով՝ վերջին 12 ամիսների ընթացքում մեծ էկրանին ԼԳԲՏ անձանց ներկայացուցչության զգալի անկում է արձանագրվել: Չնայած այնպիսի հիթային ֆիլմերի թողարկմանը, ինչպես Moonlight-ն(«Լուսնի լույսը») ու Call Me By Your Name-ն(«Կոչի՛ր ինձ քո անունով») են՝ GLAAD-ը նշում է. խոշոր ստուդիաների՝ 2017-ին թողարկած 109 ֆիլմերից միայն 14-ն(12,8 տոկոս) են ներառել ԼԳԲՏ սիմվոլներ: Դա 5 տոկոսով պակաս է 2016 թվականին արձանագրված թվից՝ 23-ը՝ 125-ից(18,4 տոկոս):

2017-ին գրանցված արդյունքներն ամենացածրն են՝ սկսած 2012-ից, երբ GLAAD-ն սկսել է գնահատել Հոլիվուդի հսկաների արտադրությունում ԼԳԲՏ թեմաների առկայությունը:  

Եվս մեկ կարևոր արձանագրում. 2017-ին ոչ մի հոլիվուդյան բլոքբասթերում չի եղել որևէ տրանսգենդեր հերոս: Զեկույցում, սակայն, կա մեկ դրական լուր՝ ԼԳԲՏ հերոսների շրջանում գրանցվել է ռասսայական բազմազանության աճ:

GLAAD-ի նախագահ և գործադիր տնօրեն Սառա Քեյթ Էլլիսը դիմել է յոթ խոշոր կինոստուդիաներին և կոչ արել մինչև 2021-ը Հոլիվուդում ԼԳԲՏ բազմազանության մակարդակը բարձրացնել մինչև 20 տոկոս: