Հոնկոնգի 6-րդ ամենամյա գեյ-շքերթն իր աջակցությունը կհայտնի քաղաքացիական իրավահավասարության պայքարի մասնակիցներին

Այս ամիս Հոնկոնգում կանցկացվի վեցերերոդ ամենամյա գեյ-շքերթը, որի մասնակիցներն իրենց գլխավերևում ծիածանագույն անձրևանոցներ կպահեն՝ ի նշան «քաղաքացիական իրավահավասարության համար բողոքի ցույցերի նկատմամբ փոխադարձ աջակցության», գրում է Gay.ru-ն:

 

Շքերթի կազմակերպիչների խոսքերով՝ իրենց անձրևանոցները պարզապես «հրաշալի կերպով» համընկել են քաղաքացիական պայքարի ցուցարարների խորհրդանիշի հետ, քանի որ իրենք իրենց շքերթի համար նախատեսված 500 ծիածանագույն անձրևանոցները պատվիրել էին մինչև այսպես կոչված «անձրևանոցների հեղափոխությունը»:

 

Ավելի վաղ հայտնի որպես քաղաքացիական իրավահավասարության Occupy Central բողոքի ակցիաներն այժմ սկսել են անվանվել անձրևանոցների հեղափոխություն, քանի որ դրա մասնակիցներն արցունքաբեր գազից պաշտպանվելու համար անձրևանոցներ են օգտագործում:

 

Անցյալ տարի ակցիային մոտ 8000 մարդ է մասնակցել:

 

Շքերթի պաշտոնական ներկայացուցիչ Վեյ Սյու Լիկն ասել է. «Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը և հույս ունենք, որ այն իր հերթին, մեզ կաջակցի: Այժմ Հոնկոնգի բնակիչների համար շատ կարևոր է փոխադարձ աջակցությունը: Հույս ունենք, որ ծիածանագույն անձրևանոցները մարդկանց կհիշեցնեն այն մասին, որ մենք ունենք նրանց կարիքն ունենք»:

 

Հիշեցնենք, որ առաջին գեյ-շքերթը Հոնկոնգում անցկացվել է 2008-ին, որին ավելի քան 1000 մարդ է մասնակցել: