Հռոմի Պապն առաջին անգամ պաշտոնապես կհանդիպի ԼԳԲՏ ակտիվիստի հետ

Պարագվայում գործող՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող “Somos Gay” կազմակերպության ղեկավար Սիմոն Կանզալը հուլիսին Պարագվայում հանդիպելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: 

 

Հատկանշական է, որ Կանզալն իր զուգընկերոջ հետ ամուսնություն է գրանցել Արգենտինայում: Հիշեցնենք, որ Արգենտինայում նույնասեռ ամուսնությունները գրանցվում են նաև այլ երկրների քաղաքացիների դեպքում:

 

Այսպիսով, Հռոմի Պապն առաջին անգամ կհանդիպի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստի հետ, որը նաև նույնասեռ ամուսնություն է գրանցել:

 

Լատինական Ամերիկայի ԼԳԲՏ կազմակերպություններն արդեն հրապարակավ ողջունել են Ֆրանցիսկոսի՝ այդ հանդիպմանը գնալու պատրաստակամությունը: