Հռոմի քաղաքապետը նույնասեռ ամուսնությունների համար պայքարում պատրաստ է Եվրադատարան հասնել

Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոն չի բացառել, որ նույնասեռ ամուսնությունների ճանաչման գործը կուղարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Իտալիան, որտեղ շատ մեծ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը, ԼԳԲՏ համայնքնի ներկայացուցիչների իրավունքների ընդունման հարցերում շարունակում է հետ մնալ Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներից: Երկրի օրենսդրությունն արգելում է նաև գեյերի ու լեսբուհիների ամուսնությունների ճանաչումը:

 

Հիշեցնենք, որ Հռոմի քաղաքապետը քաղաքային ռեգիստրում պաշտոնապես գրանցել էր արտասահմանում կնքված գեյերի ու լեսբուհիների 16 ամուսնություն:

 

Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆարոն սպառնացել է Հռոմի քաղաքապետին չեղյալ հայտարարել վերջինիս վավերացրած ամուսնությունները, ինչը, փորձագետների գնահատմամբ, իրավական դաշտում կհանգեցնի երկու քաղաքական գործիչների բախման:

 

Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնել, Հռոմի քաղաքապետը իտալական Ansa լրատվական գործակալությանն ասել է. «Երբ ես կիմանամ քարտերը»:

 

Նա նաև ավելացրել է. «Ներկա դրությամբ քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է հարցի իրավական կողմերը, սակայն ինձ համար որպես քաղաքապետ ամենակարևորը հասարակության կյանքի ասպեկտներն են»: