Մալթան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որն արգելում է «նույնասեռականությունից բուժելու» թերապիան

Մալթան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որն արգելում է «նույնասեռականությունից բուժվելու» թերապիան: Մայրաքաղաք Վալետայում խորհրդարանը միաձայն հավանություն է տվել տվել օրինագծին, որն անօրինական է ճանաչում նույնասեռականներին իրենց սեռականությունից «բուժելու» փորձերը, գրում է The Guardian-ը:

Համաձայն Սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և գենդերային արտահայտման հաստատման ակտի՝ յուրաքանչյուր ոք, ով կփորձի «փոխել, ճնշել կամ ոչնչացնել անձի սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և/կամ գենդերային արտահայտումը», կտուգանվի կամ կազատազրկվի:

«Գեյ բուժում» իրականացնողները կարող են տուգանվել մինչև 10 հազար եվրոյի չափով և ենթարկվել մինչև մեկ տարի ազատազրկման:

Միջերկրական ծովի այս կղզի պետությունը մի շարք առաջադեմ սոցիալական բարեփոխումներ է իրականացրել 2013-ից սկսած, ինչ երկրում ընտրվել է ձախական կառավարություն: Մալթան երկու անգամ ԻԼԳԱ-Եվրոպայի կողմից ճանաչվել է եվրոպական երկիր, որը լավագույնս է ներկայացնում լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերնեների ու ինտերսեքսների իրավունքները: 

Նոր օրենքը նաև հաստատում է, որ «որևէ սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն կամ գենդերային արտահայտում որևէ տեսակի խանգարում, հիվանդություն կամ թերություն չի համարվում», ինչպես նաև 16-ի է իջեցնում տարիքային շեմը, երբ մարդիկ կարող են դիմել՝ փոխելու իրենց գենդերն առանց ծնողների համաձայնության: