ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մանուշակագույն փողկապ կրելով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ սոլիդարության կոչ է արել

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը լրագրողների առջև է հայտնվել մանուշակագույն փողկապով, հայտարարելով, որ այդպիսով նա ցանկանում է ցույց տալ իր սոլիդարությունը լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսեքսուալների նկատմամբ, գրում է BBC-ին: 

 

«Այսօր իմ փողկապն ու գուլպաները մանուշակագույն են, և դա կապված է Spirit Day արշավի հետ, որն անցկացվում է ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում որպես գեյ, լեսբուհի, բիսեքսուալ, տրանսեքսուալ երիտասարդների հետ սոլիդարության օր, որոնք ծաղրի ու խտրականության են ենթարկվում»,- հայտարարել է Պան Կի Մունը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քաչտուղարն իր ելույթներում բազմիցս հայտարարել է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը հակասում է մարդու միջազգային իրավունքին: