Մանչեսթերի գրադարանում գեյ-պատմության ցուցահանդես է բացվել

Մանչեսթերի գրադարանները` Գեյերի ու լեսբուհիների ֆոնդի հետ համատեղ, գեյ-պատմության արխիվի ցուցադրություն են անցկացնում, գրում է Gay.ru-ն:

 

Ֆոնդի հավաքածուն, որը կարելի է տեսնել Մանչեսթերի Կենտրոնական գրադարանում, ներառում է բազմաթիվ ԼԳԲՏ ամսագրեր, այդ թվում՝ Mancunian Gay, Outnorthwest, Gay Times, Diva և շատ այլ հրատարակություններ: Ցուցադրությանը նաև ներկայացված են նյութեր առաջին գեյ միջոցառումների, Մանչեսթերի գեյ-շարժման մասին:

 

Ֆոնդի աշխատակից Հիթեր Ուիլյամսն ասել է. «Մենք ուրախ ենք Կենտրոնական գրադարանի հետ մեր համատեղ աշխատանքի համար, որը հնարավորություն է տվել մեր արխիվը ցուցադրել լայն հասարակությանը: Արխիվը ԼԳԲՏ իրավունքների համար շարժման ձևավորման և նրանց մասին հանրային կարծիքի փոփոխության մասին արժեքավոր նյութեր է ներկայացնում, և այժմ Մանչեսթերի բնակիչները կարող են իրենց համար բացահայտել մեր երկրի հյուսիս-արևտյան հատվածի ԼԳԲՏ համույթի պատմությունը և մեզ հետ միասին ուրախանալ»: