Սեռական կողմնորոշումը փոխելուն ուղղված փորձերը կարող են վնաս հասցնել մարդուն. Իսրայելի ԱՆ

Իսրայելի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 5-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մարդկանց սեռական կողմնորոշումը փոխելու նպատակով թերապիաներն անարդյունավետ են և կարող են նույնիսկ վնաս հասցնել նրանց, գրում է GayRussia-ն:

 

Առողջապահության նախարարության դիրքորոշումը հիմնված է Իսրայելի հոգեբանների ասոցացիայի եզրահանգումների վրա, որոնք նշում են, որ գիտական ապացույցներ չկան առ այն, որ մարդու հոմոսեքսուալ պահվածքն «ուղղելուն» կոչված թերապիաները դրական արդյունքներ են տալիս: Բացի այդ, հայտարարության մեջ նշված է, որ կան որոշ օրինակներ, երբ նման «բուժումները» մարդկանց վնաս են հասցրել:

 

Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարության մեջ նաև նշված է, որ սեռական կողնորոշումը մարդու առանձնահատկությունների բնական դրսևորում է և ուղղման կարիք չունի:

 

2011-ի սեպտեմբերին Իսրայելի գեյերին, լեսբուհիներին, բիսեքսուալներին և տրանսգենդերներին միավորող «Ագուդա» կազմակերպությունը պահանջել էր երկրի առողջապահության նախարարությունից դադարել նույնասեռականությունը հիվանդություն և հոգեբանական շեղում համարել: