Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների դեսպանությունները պարզել են ԼԳԲՏԻ դրոշը

Հայաստանում Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունը Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ի պաշտպանություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների և ի նշան համերաշխության այսօր դեսպանատան շենքի տարածքում բարձրացրել է ԼԳԲՏԻ դրոշը: 

«Մեր Բրիտանիայի դեսպանատունն խրախուսում է հանդուրժողականությունն ու խտրականության բացառումը: Մարդու իրավունքներն ունիվերսալ են և վերաբերելի հավասարապես բոլորին՝ առանց տարբերակումի»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության՝ Facebook սոցիալական ցանցում առկա պաշտոնական էջում: 

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության՝ Facebook-ում գրանցված պաշտոնական էջում ԼԳԲՏԻ դրոշն այսօր էջի հիմնական լուսանկարն է: 

«Մայիսի 17-ը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է և միտված է իրազեկել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս անձանց կյանքը պաշտպանելու անհրաժեշտության մասին և ապահովել, որ ամբողջ աշխարհում նրանք կարողանան ապրել խտրականությունից ու բռնություններից զերծ միջավայրում»,- ասված է Միացյալ Նահանգների դեսպանության ֆեյսբուքյան էջում: