«Մենք ընտրում ենք երջանկությունը, ո՛չ ավանդույթները». Coca-Cola-ն գեյ ընտանիքի պատկերով գովազդային արշավ է սկսել

Coca-Cola-ն «Մենք ընտրում ենք երջանկությունը, ո՛չ ավանդույթները» կարգախոսի ներքո նոր գովազդային արշավ է սկսել: Եվրոպական մի շարք քաղաքներում հայտնվել է ընկերության գովազդային վահանակը, որի վրա կարգախոսի տակ պատկերված է գեյ ընտանիք՝ երեխայի հետ: 

 

«Գովազդը բոլորին կոչ է անում երջանկություն պարգևել միմյանց՝ պահպանելով ու ամրապնդելով միասնությունը բազմազանության և հարգանքի միջոցով»,- The Huffington Post-ի հետ զրույցում նշել է ընկերության ներկայացուցիչը: 


Հատկանշական է, որ նախկինում ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ հարցերը մեկնաբանելուց խուսափող՝ Coca-Cola ընկերության ներկայացուցիչները վերջին տարիներին փոխել են իրենց մոտեցումը:

 

Այսպես, նախորդ տարի Սոչիում կայացած Օլիմպիական խաղերի կապակցությամբ ընկերությունը գովազդային տեսահոլովակ էր նկարահանել, որի գլխավոր դերում գեյ զույգն էր: