Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը հանուն ԼԳԲՏ մարդկանց հավասարության. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ողջունել է ԼԳԲՏԻ իրավունքների հարցով վերջին շրջանում գրանցված առաջընթացը և աշխարհին կոչ արել շարունակել պայքարը հավասարության համար, գրում է Gaystarnews-ը:

«Քանի դեռ մարդիկ շարունակում են ենթարկվել քրեական պատասխանատվության, խտրականության և բռնության՝ իրենց սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության կամ սեռի բնութագրիչների պատճառով, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ վերջ դնելու այդ խախտումներին»,- ասել է Գուտերեսը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Նա ողջունել է այս ամսվա սկզբին Հնդկաստանում սեռական հարաբերությունների ապաքրեականացման «ուղենշային» փաստը: Հիշեցնենք, որ Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշել էր, որ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածը հակասահմանադրական է: Այս որոշումը քրեական հետապնդումից ազատել է աշխարհի ԼԳԲՏ բնակչության մեկ հինգերորդ մասին:

Գուտերեսը, սակայն, զգուշացրել է, որ ԼԳԲՏԻ մարդիկ աշխարհում դեռևս շարունակում են հալածանքների ենթարկվել:

«Միավորված ազգերի կազմակերպությունը կանգնում է ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների պաշտպանության կողքին»,- ասել է նա՝ հավելելով, որ կազմակերպությունը երբեք չի դադարի պայքարել, քանի դեռ բոլորը չեն ապրում ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։