Մերայա Քերիի համերգի ընթացքում գեյ զույգը նշանադրվել է բեմի վրա

Ամերիկացի երգիչ Մերայա Քերին, որ երաժշտության պատմության ամենավաճառվող փոփ կատարողներից է, Լաս Վեգասում տեղի ունեցած իր համերգի ժամանակ հնարավորություն է ընձեռել մի գեյ զույգի նշանադրության արարողություն իրականացնել բեմի վրա։ 

Քերին մի պահ դադարացրել է համերգը և բեմ է հրավիրել իր պարողներից մեկին՝ զուգընկերոջ հետ։ Տղամարդկանցից մեկը մյուսին նշանադրության առաջարկ է արել, որն անմիջապես ընդունվել է։ Զույգը համբուրվել է հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։ 

Համացանցում տարածված տեսանյութը դրական արձագանք է գտել օգտատերերի շրջանում։ 

Մերայա Քերին հայտնի է ԼԳԲՏԻ մարդկանց՝ իրենց իրավունքների համար պայքարին աջակցությամբ։