Միացյալ Նահանգների ԼԳԲՏ պատմամշակութային օբյեկտները պետական գրանտներ են ստացել

ԱՄՆ Ազգային պարկերի պետական ծառայությունը ֆինանսական գրանտներ է հատկացրել ԼԳԲՏ ոլորտում պատմամշակութային ժառագության պահպանման համար, գրում է Out-Traveler-ը:

 

ԱՄՆ տարբեր քաղաքների ԼԳԲՏ խմբերն Ազգային պարկերի ծառայությունից Պատմական վայերերի ազգային ռեգիստրի մեծացման ծրագրի շրջանակներում համապատասխան գրանտեր կստանան:

 

«Մեր ամերիկյան մշակութային ժառանգությունը տարբեր ազգերից ու հանրույթներից կազմված գույնզգույն գոբելենի է նման, և մենք աշխատում ենք պետական ու մասնավոր մեր գործընկերների հետ, որպեսզի համոզված լինենք, որ Պատմական վայերի ազգային ռեգիստրն ամբողջական կերպով ներկայացնում է այդ հրաշալի բազմազանությունը»,- ծրագրի մասին այսպես է արտահայտվել ԱՄՆ ներքին գործերի նախարար Սալի Ջուելը:

 

«2016-ին մեր ծառայությունը նշելու է իր հարյուրամյակը, և մինչև այդ պահը մենք ցանկանում ենք պատմել Ամերիկայի երկրորդ հազարամյակի՝ ավելի լայն ու ավելի բազմազան պատմությունը»,- ասել է Ազգային պարկերի ծառայության տնօրեն Ջոնաթան Ջարվիսը: