Միացյալ Նահանգների 500 քաղաքապետներ պահանջում են ԱՄՆ ողջ տարածքում օրինականացնել միասեռական ամուսնությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների 500 քաղաքապետներ ԱՄՆ Գերագույն դատարանին առաջարկում են երկրի ողջ տարածքում օրինականացնել միասեռական ամուսնությունները, գրում է Gayby.net-ը:  

 

«Քաղաքապետները հանուն ամուսնության ազատության» նախաձեռնող խմբում նախապես եղել է 80 քաղաքապետ, կարճ ժամանակ անց այդ թիվը հասել է 500-ի:

 

«Որպես հավատի մարդ ես հավատում եմ սիրո հավերժությանը: Ես կողմ եմ ազատ ամուսնություններին, քանի որ բոլոր ընտանիքներն արժանի են հավասար և արդար վերաբերմունքի, քանի որ ամենքի սերն արժանի է հարգանքի և քանի որ դա պարզապետ ճիշտ է»,- իր որոշումն այսպես է մեկնաբանել Հարավային Կարոլինա նահանգի Կոլումբիա քաղաքի քաղաքապետ Սթիվ Բենջամինը:

 

«Գերագույն դատարանը պետք է ականջալուր լինի պատմության ճիշտ կողում կանգնած քաղաքապետերին և մեկընդմիշտ վերջ դնի Ամերիկայում ամուսնական խտրականությանը»,- ասել է նախաձեռնության ղեկավար Մարկ Սոլոմոնը: