Մի օր «գեյ» բառն ընդհանրապես դուրս կգա գործածությունից. Էնի Լենոքս

Լեգենդար Eurythmics դուետի անդամ, երգչուհի Էննի Լենոքսը կարծում է, որ «գեյ» բառն ընդհանրապես պետք է որևէ նշանակություն չունենա, որովհետև դա «որևէ մեկին, գրողը տանի, չի վերաբերում»:

 

PrideSource պարբերականին տված իր հայցազրույցում Լենոքսը խոսել է այն մասին, որ գեյ հասարակությունը պետք է «դուրս գա շրջանակներից» և ձերբազատվի ամեն տեսակի պիտակներից:

 

«Դա այն է, ինչի մասին ես հաճախ խոսել եմ իմ հոմոսեքսուալ ընկերների հետ. մի օր մենք կձերբազատվենք «գեյ» բառից, քանի որ դա, գրողը տանի, որևէ մեկին չի վերաբերում: Իհարկե չափազանց կարևոր է, երբ դու որևէ նախաձեռնություն ես փորձում ստեղծել: Մարդու իրավունքների պաշտպանության համար շարժման զարգացման ընթացքում կարևոր է, որ դու պլատֆորմ ունենաս, և որ պիտակներ լինեն, որոնք կօգնեն նույնականացմանը: Բայց, ի վերջո, մենք չպետք է բոլորին դուր գանք և բոլորի հետ բարի լինենք՝ անկախ սեռական կողմնորոշումից»,- ասել է Լենոքսը:

 

Երբ գենդերային իր ոչ միանշանակ պահվածքով Լենոքսին (դեռևս 80-ականներին նա շատ կարճ էր կտրում մազերը և տղամարդու հագուստ կրում, ինչի պատճառով նրան լեսբուհի էին համարում) հարցրել են՝ ինչպես է նա վերաբերում «քվիր» տերմինին, երգչուհին պատասխանել է, որ դա պիտակ է, որը պետք է վերանա:

 

Այսօր այդ բառն ավելի հաճախ է օգտագործվում ԼԳԲՏ համայնքի համար, ինչպես նաև նրանց, ովքեր կարծում են, որ հապավման այդ չորս տառերը բավական չեն ողջ սեքսուալ և գենդերային բազմազանությունը ներկայացնելու համար:

 

Բրիտանական GT (Gay Times) պարբերականը վերջերս հրապարակել է իր կողմից կազմված մեծագույն «գեյ իկոնաների» 30-յակը, որում Լենոքսը 16-րդ տեղում է հայտնվել: