Մյանմարում առաջին անգամ ԼԳԲՏ ֆիլմերի կինոփառատոն կանցկացվի

Նոյեմբերին Յանգոնի Ֆրանսիական համալսարանում կանցկացվի Մյանմարի առաջին ԼԳԲՏ ֆիլմերի կինոփառատոնը: &Proud LGBT Film Festival անունը կրող կինոփառատոնի շրջանակներում երեք օրվա ընթացքում կուցադրվեն 30-ից ավելի ֆիլմեր՝ հիմնականում Հարավ-Արևելյան Ասիայի երկրներից, այդ թվում՝ Կամբոջայից, Մալազիայից և Թայլանդից, գրում է Pinknews.co.uk-ը:

 

«Մենք հուսով են, որ փառատոնը Մյանմարի քաղաքացիներին կօգնի փոխել իրենց հայացքները ԼԳԲՏ համայնքի ներակայացուցիչների մասին»,- պատմելով փառատոնի մասին՝ ասել է գեյ-ակտիվիստներից մեկը:

 

Նշենք, որ չնայած Մյանմարում 2011-ին տեղի ունեցած քաղաքական լուրջ բարեփոխումներին՝ նույնասեռականությունն այս երկրի օրենքներով շարունակում է հետապնդվել:

 

Սակայն օրենքները, որոնց հիման վրա գեյերին նախկինում ցմահ ազատազրկում էր սպառնում, այժմ չեն կիրառվում: Իսկ 2012-ին Մյանմայում անցկացվել է առաջին ԼԳԲՏ հանրային միջոցառումը: