Մոնտենեգրոյում այս ամիս գաղտնի պահվող գեյ-շքերթ է նախատեսվում

Մոնտենեգրոյում այս ամիս տեղի է ունենալու երկրի պատմության մեջ երկորդ ԼԳԲՏ շքերթը: Գեյ-շքերթի օրը, սակայն,  կոնկրետ չի նշվում. այն հայտնի կդառնա միջոցառման օրը, գրում է Pinknews.co.uk-ը:

 

Կազմակերպիչները որոշել են գաղտնի պահել դրա անցկացումը, քանի որ անցյալ տարի շքերթի մասնակիցների մեջ տուժողներ են եղել:

 

Անցյալ տարի հուլիսին Մոնտենեգրոյում անցկացված գեյ շքերթի ժամանակ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վրա քարեր և շշեր էին նետում: Այս ժամանակ մոտ 60 մարդ էր տուժել: Ծայրահեղականները «Սպանել գեյերին» կոչեր էին հնչեցնում:

 

Այս տարի գեյ շքերթի անցկացման տեղն ու ժամը գաղտնի կպահվի մինչև դրա կայանալու պահը:

 

Queer Montenegro կազմակերպությունը, որը զբաղվում է շքերթի կազմակերպչական աշխատանքերով, հայտարարել է, որ գեյ շքերթի հիմնական պահանջներն են լինելու, որ հոմոֆոբ հարձակումները պետք է պատժվեն, իսկ իրավապահ մարմինները պետք է իրենց աշխատանքն ավելի բարեխղճորեն կատարեն:

 

Համաձայն անցյալ տարի անցկացված հարցման արդյունքների՝ երկրի բնակչության 71 տոկոսը նույնասեռականությունը հիվանդություն է համարում, իսկ 80 տոկոսը համարում է, որ դա անձնական հարց է: