Մոնտենեգրոյում հարյուրավոր ակտիվիստներ գեյ-շքերթ են անցկացրել

Կիրակի Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայի կենտրոնում մոտ երկուհարյուր գեյ-ակտիվիստներ և քաղաքական գործիչներ են հավաքվել: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները «Եկեք սիրենք միմյանց», «Սա դեռ միայն սկիզբն է» գրություններով պաստառներներով գեյ-շքերթ են անցկացրել, գրում է Gay.ru-ն:

 

«Մոնտենեգրոյում ԼԳԲՏ համայնքի շատ ներկայացուցիչներ մշտական վախի մեջ են ապրում: Ես ուրախ եմ, որ մենք կարողացել են այսօր գալ  փողոց բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողացել անել դա»,- լրագրողներին ասել է շքերթի կազմակերպիչ Դանիել Կալեզիչը:

 

Մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պոդգորիցայի քաղաքապետը նույնպես մասնակցել են ակցիային:

 

Գեյ-շքերթի անցկացման հետ կապված ոստիկանությունը գրեթե շրջափակել էր քաղաքի կենտրոնը: Հայտնի է, որ շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովել են մի քանի հարյուր իրավապահներ: