Նախկինում քաջություն չեմ ունեցել ասելու, որ բիսեքսուալ եմ. Էլիֆ Շաֆակ

Թուրք արձակագիր, կանանց, ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների ու խոսքի ազատության ջատագով Էլիֆ Շաֆակը TED Talk-ի ժամանակ քամինգ աութ է արել՝ հայտնելով, որ բիսեքսուալ է, գրում է Gaystarnews.comը։

Իր խոսքում Շաֆակը նշել է, որ նախկինում երբեք քաջություն չի ունեցել հանրային վայրում խոստովանելու, որ ինքը բիսեքսուալ է։

«Այս TED Talkի մասին մտածելիս՝ հասկացա մի բան․ ես երբեք նախկինում հանրային վայրում քաջություն չեմ ունեցել ասելու, որ ինքս էլ բիսեքսուալ եմ, որովհետև շատ էի վախենում զրպարտություններից, խտրականությունից, ծաղրից ու ատելությունից, որ վստահաբար պետք է հաջորդեին դրան։ Իհարկե, սակայն, բարդությունների վախից երբեք, երբեք չի կարելի լուռ մնալ»,- ասել է Շաֆակը։

«Բազմազան մտքի հեղափոխական ուժը» անվանումը կրող իր ելույթը Շաֆակն ունեցել է Նյու Յորքում սեպտեմբերին կայացած TEDGlobal-ի ժամանակ:

Գրողն իր ելույթն օգտագործել է՝ մարդկանց հիշեցնելու աշխարհաքաղաքացի լինելու և բազմազանության գեղեցկության մասին:

Շաֆակի խոսքով՝ ինքը տարիների ընթացքում «գլոբալ հոգի, աշխարհի քաղաքացի, թափառական ու ճամփորդող պատմիչ» է դարձել