Նյութը հեռացված է

Հարգելի՛ ընթերցող, 

շուրջ վեց ամիս առաջ հրապարակված այս նյութում հանրային անձանցից մեկն իր նախաձեռնությամբ պատմում էր իր կյանքի մանրամասների մասին։ Անձնական կյանքում իրավիճակի փոփոխության, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներից ելնելով՝ նյութի հերոսը դիմել է LGBTnews֊ի խմբագրակազմին՝ խնդրելով հեռացնել նյութը՝ հիմնավորելով իր խնդրանքը անվտանգության, համացանցում նյութի գոյության հետևանքով իր աշխատանքային և այլ իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումներից խուսափելու ցանկությամբ։ 

Նկատի ունենալով, որ մարդու իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը վեր են ցանկացած այլ կանոնից, ինչպես նաև հաշվի առնելով մարդու՝ այսպես կոչված հիշված չլինելու իրավունքը (right to be forgotten)՝ քննարկելով նյութի հերոսի խնդրանքը՝ LGBTnews-ը հեռացրել է այս նյութն ամբողջությամբ և առաջարկում է կայքից հղումով նյութն այս կամ այն փոփոխությամբ և/կամ ծավալով արտատպած զանգվածային տեղեկատվության այլ միջոցներին հետևել այս օրինակին։ Կարծում ենք, որ ինչպես ընթերցողները, այնպես էլ՝ տեղեկատվության միջոցները, հարգելով մարդու իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը, ըմբռնումով կմոտենան սրան։ 

Հարգանքով՝ 
LGBTnews-ի խմբագրակազմ։ 

22.06.2018