Նոր Զելանդիան դարձել է առաջին երկիրը, որտեղ խորհրդարանի դիմաց բարձրացվել է ինտերսեքսուալների դրոշը

Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքի դիմաց՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ առաջին անգամ բարձրացվել են ԼԳԲՏ+ շարժման միանգամից չորս դրոշ: Ծիածանագույնի, բիսեքսուալների ու տրանսգենդերների դրոշների հետ խորհրդարանի դիմաց ծածանվել է նաև ինտերսեքսուալների նոր դրոշը, գրում է Gay.ru-ն:

Դրոշն ունի նեյտրալ դեղին գույն, իսկ մեջտեղում՝ մանուշակագույն շրջան է: Այս դրոշը միաժամանակ իգական ու արական սեռերի հատկանիշներով ծնված մարդկանց խորհրդանիշն է:

Նոր Զելանդիայում մոտ 2000 մարդ իրեն իդենտիֆիկացնում է որպես ինտերսեքսուալ: