Նոր ժողովրդական շարժման մասնակիցը հոմոֆոբիա է տարածում

Ընթերցողներից մեկը LGBTnews-ի էլեկտրոնային հասցեին ուղարկել է մի նամակ ու երկու լուսանկար, որոնք ներկայացնում ենք ստորև: 

 

«Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք էր հրավիրել: Հարթակից ասում են, որ պայքարում են հանուն քաղաքացիների իրավունքների և ընդդեմ ապօրինի ռեժիմի: Շատ լավ է, իհարկե, որ արժևորվում է իրավունքն ու ժողովրդավարությունը, սակայն հարթակը պետք է կարողանա բարձր արժեքների մասին իր ասելիքը ձևակերպել այնպես, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացիները նույնպես դառնան դրանց կրողը և միջոցառմանը չմասնակցեն գենդերային ինքնությունն իրբև վիրավորանք ներկայացվող պաստառներով: Կոնչիտան պայքարում էր հանուն մարդու իրավունքների, բայց նման պաստառներ տեսնելուց հետո կասկած է առաջանում, որ հանուն ժողովրդավարության ու իրավունքների է հրապարակ եկել, օրինակ, այս կինը… Եվ եթե հաջորդ հանրահավաքների ընթացքում նման դրսևորումները պահպանվեն, ապա կարելի է ենթադրել, որ հարթակում կանգնածները յուրօրինակ պատկերացում ունեն մարդու իրավունքներ ասվածի մասին»,- ասված է նամակում: 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք էին հրավիրել «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները: 

 

 IMG_5992

 

 

IMG_5991