«Նոր սերունդ» հ/կ-ն նույնպես միացավ ընդդեմ Ղրղզստանում խտրական օրինագծի ընդունման միջազգային ֆլեշմոբին

Ղրղզստանում այսպես կոչված «ընդդեմ նույնասեռականության քարոզչության» օրենքի ընդունման դեմ կազմակերպված միջազգային ֆլեշմոբին միացել է նաև հայաստանյան «Նոր սերունդ» Մարդասիրական հ/կ-ն: 

 

Հիշեցնենք, որ միջազգային ֆլեշմոբը կազմակերպել է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող LABRYS կազմակերպությունը: 

 

Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ Ղրղզստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «ընդդեմ նույնասեռականության քարոզչության» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսված «ոչ ավանդական սեռական հարաբերությունների նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու» համար:

 

 

Առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումը խիստ քննադատության է արժանացել միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Ղրղզստանում և այլ երկրներում գործող հասարակական միավորումների կողմից: 

 

Նշենք, որ նախօրեին ակցիային միացել էր նաև Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը: