Նույնասեռ ամուսնություններն արդեն հնարավոր են ԱՄՆ ևս հինգ նահանգներում

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի որոշմամբ՝ նույնասեռ ամուսնությունները հնարավոր են դարձել ԱՄՆ ևս հինգ նահանգներում՝ Վիրջինիայում, Օկլահոմայում, Յուտայում, Վիսկոնտինում և Ինդիանայում, գրում է GayRussia-ն:

 

Այս նահանգների իշխանությունները տարբեր ժամանակներում Գերագույն դատարան բողոքարկումներ էին ներկայացնում՝ պահանջելով արգելել նույնասեռ ամուսնությունների գրանցումները: Սակայն դատարանը հրաժարվել է քննել այդ բողոքարկումները, այսինքն` ուժի մեջ են մնացել տեղական դատարանների որոշումները. նախկինում դրանք նույն սեռի քաղաքացիներին թույլ էին տալիս գրանցել իրենց ամուսնությունները:

 

Ամենայն հավանականությամբ, նման «ճակատագրի» կարժանանան նաև Գերագույն դատարանին ուղղված այլ նահանգների՝ Վայոմինգի, Կոլորադոյի, Կանզասի, Հյուսիային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի և Արևմտյան Վիրջինիայի բողոքարկումները: