Շոտլանդիայի խորհրդարանին կոչ են արել դպրոցներում պարտադիր սեռական կրթության դասընթաց մտցնել

Շոտլանդիայի ակտիվիստները տեղական խորհրդարանին կոչ են արել պարտադիր սեռական կրթության դասընթաց մտցնել դպրոցներում: Այդ մասին ասվում է խորհրդարանին ուղարկված դիմում-խնդրագրում, գրում է GayRussia-ն:

 

Sexpression:UK նախաձեռնությունը պնդում է, որ դպրոցներում սեռական կրթության պարտադիր դասընթացն անհրաժեշտ է դեռահասների հղիության դեպքերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև հոմոֆոբիայի դեմ պայքարի համար: 

 

Sexpression:UK-ի ներկայացուցիչ և Աբերդինի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող Ջեք Ֆլեթչերը ելույթ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանի՝ հասարարական դիմումներն ընդունող հանձնաժողովի առաջ:

 

Նրա խոսքերով, «թեև վերջին տարիների դեռահասների հղիության դեպքերը զգալիորեն կրճատվել են, Շոտլանդիայում դրանց թիվը շարունակում է ողջ Եվրոպայում ամենամեծը մնալ»:

 

Ֆլեթչերն ընդգծել է, որ հոմոֆոբիան դպրոցներում սովորական երևույթ է համարվում, և սա հարց է, որը լուրջ հակազդեցություն է պահանջում, ինչի առանցքային մասը կրթությունն է:

 

Ակտիվիստը նկատել է, որ «հոմոֆոբիան հանգեցնում է սեռական օրգանների վնասման, դեպրեսիայի և կրթական գործընթացում ցածր առաջադիմության, ինչը նույնպես լուրջ խնդիր է Շոտլանդիայի դպրոցներում»:

 

Պատգամավորները համաձայնել են ուսումնասիրել ներկայացված խնդրագիրը: