Շուռնուխի դեպքի առիթով Դատախազությունում քրգործ է հարուցվել

Շուռնուխում տեղի ունեցած դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազությունում գործ է հարուցվել՝ ՀՀ Քրեական Օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Այս մասին LGBTnews-ին հայտնեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մի քանի տասնյակ մարդ հարձակվել էր այդ տարածքում գտնվող ակտիվիստների վրա, որոնց թվում կային նաև ԼԳԲՏԻ մարդիկ, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ էին ստացել։